Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Այլ ախտանիշներ

Ինչի՞ մասին են վկայում այտուցները

Ինչի՞ մասին են վկայում այտուցները

Երեւի յուրաքանչյուրս էլ հանդիպած կլինենք այնպիսի խնդրի, որպիսին այտուցն է, օրինակ` դեմքի կամ ոտքի: Մարմնի այս կամ այն մասի այտուցի մի քանի պատճառ կարող են լինել` երակների փականային ապարատի աշխատանքի խանգարման դեպքում:

 

Այտուցի այս ձեւը հիմնականում բնորոշ է երակների լայնացումով հիվանդներին:

 

Ցելյուլիտի դեպքում եւս հնարավոր են այտուցները:

 

Սիրտ-անոթային համակարգի աշխատանքի խանգարման հետ կապված եւս հնարավոր են այտուցներ:

 

Ալերգիաները եւս կարող են պատճառ հանդիսանալ այտուցների: Ալերգիաներից առաջացած այտուցները կարող են նաեւ ուղեկցվել ցանով ու քորով:

 

Ամենատարածվածը Քվինկեի այտուցն է, որն արտահայտվում է շրթունքների, պարանոցի վրա, որն էլ իր հերթին՝ կարող է առաջացնել շնչարգելություն:

 

Այտուցը ոչ միշտ է, որ տագնապ է հիվանդության մասին: Այն կարող է լինել նաեւ առողջ մարդկանց մոտ: Օրինակ, երբ կանայք ամբողջ օրվա ընթացքում բարձրակրունկ կոշիկի վրա գտնվելով՝ հոգնում եւ այտուցվում են ոտքերը:

 

Աչքերի շուրջ կարող են այտուցներ առաջանալ հենց միայն լաց լինելուց:

 

Սրտային, երիկամային, երակային այտուցների դեպքում արդյունավետ միջոց կարող են հանդիսանալ միզամուղ պրեպարատները:

 

Բայց երբեք չպետք է մոռանալ, որ այտուցը ոչ թե հիվանդություն է, այլ հետեւանք, ուրեմն պետք է բուժել հիվանդությունը, այլ ոչ թե` հետեւանքը: Իսկ ճիշտ բուժումը միայն կարող է իրականացնել մասնագետը:

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ